«Յունիմեդ» Հայ-Ռուսական Համատեղ Ձեռնարկություն ՍՊԸ-ն հիմնադրվել է 1991թ-ին: Կազմակերպությունը մատակարարում է բժշկական սարքավորումներ և պարագաներ առողջապահական ոլորտի հաստատություններին, ինչպես նաև կատարում երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում:
Բազմաթիվ տարիների աշխատանքի արդյունքում, ցուցաբերելով լուրջ աշխատանք, ունենալով բարեխիղճ և փորձառու աշխատակազմ, կազմակերպությունը ձեռք է բերել վստահություն ՀՀ առողջապահական հաստատություններում և բազմաթիվ գործընկերներ բժիշկների շրջանում: 2002թ.-ից մենք ակտիվորեն մասնակցում և պատշաճ կերպով իրականացնում ենք հանրապետության պետական և բյուջետային, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից հայտարարված մրցույթներն ու ծրագրերը: Մեր ինժեներների մասնագիտական վերապատրաստումները խթան են հանդիսանում բժշկական սարքերի հետ կապված ցանկացած խնդրի շուտափույթ լուծմանը: