Մեր մասին

«ՅՈՒՆԻՄԵԴ» ընկերությունը բժշկական սարքավորումների վաճառքի և սպասարկման ոլորտում մասնագիտացված կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1991 թվականին։

Տարիների մասնագիտական ​​աշխատանքի և փորձառու անձնակազմի շնորհիվ ընկերությունը մեծ վստահություն ու լավ գործընկերներ է ձեռք բերել Հայաստանի բժշկական պետական հաստատությունների, ինչպես նաև մասնավոր կլինիկաների շրջանում։

Ճկուն գնային քաղաքականությունը թույլ է տալիս հարմարվել հաճախորդների կարիքներին և ֆինանսական հնարավորություններին։
Մենք ակտիվորեն մասնակցում, հաղթում և հաջողությամբ ավարտում ենք պետական և միջազգային մրցույթներ ու նախագծեր։

Յունիմեդ Ընկերությունը համագործակցում է բժշկական սարքավորումներ արտադրող միջազգային ճանաչում ունեցող կազմակերպությունների հետ։

Մեր կազմակերպությունը հանդիսանում է ուլտրաձայնային և ռադիոգրաֆիկ սարքեր արտադրող Հ․Կորեական Սամսունգ Մեդիսոն ֆիրմայի ներկայացուցիչը Հայաստանում։

Ծառայություններ

– Անվճար խորհրդատվություն բժշկական սարքավորումների գննման  վերաբերյալ

– Բժշկական սարքավորումների վաճառք և տեղադրում

– Բժշկական հաստատության համալիր հագեցում

– Բժշկական անձնակազմի վերապատրաստում

– Բժշկական սարքավորումների վերանորոգում և սպասարկում

– Երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում

– Բժշկական հաստատությունների լիցենզավորմանն անհրաժեշտ սարքավորումների ընտրության խորհրդատվություն: